Մեր մասին |  UEICT

Մեր մասին

ՏՀՏ գործատուների միություն

Մի շարք ՏՀՏ ընկերությունների նախաձեռնությամբ 2015 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ), նպատակ ունենալով ներկայացնելու և պաշտպանելու ոլորտի գործատուների շահերն և իրավունքները։ Միության անդամ են դարձել Հայաստանի բազմաթիվ խոշոր ընկերություններ, ԲՈՒՀ-եր և նրանց թիվը շարունակում է աճել։

Ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը
Աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը
Զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում
Փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ձևավորում
Խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը

Միության նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող մասնագետների  պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև դպրոցներում, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի արդիականացումը, լավագույն միջազգային չափանիշներին։

Ձեռնարկվելու են հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ։ Միությունը սատարելու է և  իրականացնելու է գիտության և արտադրության մերձեցման և սերտաճման հետ կապված ծրագրեր։

Հաշվի առնելով Հայաստանի առկա պոտենցիալը, ձեռնարկելով տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են բարձրացնելու ֆունդամենտալ առարկաների դասավանդման մակարդակը, Միությունը մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթությանը, ինչպես դպրոցներում, այնպես էլ ԲՈՒՀ-երում` հաշվի առնելով ՏՀՏ մասնագետների պակասը աշխատաշուկայում և այսօրվա կրթության համապատասխանեցման անհրաժեշտությունը գործատուների պահանջներին։

ՏՀՏ գործատուների միության գործունեությունը նպաստելու է ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը՝ միջազգային օլիմպիադաներին և ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այդ բոլոր խնդիրները հաշվի առնելով ՏՀՏ գործատուների միությունը  համագործակցում է ՀՀ Կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի խոշոր ԲՈՒՀ-երի, մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների հետ՝ իրականացնելով ոլորտի  բարելավմանն ուղղված համատեղ ծրագրեր։ ՏՀՏ գործատուների միությունը համագործակցում է նաև ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ։

Դարձիր մեր անդամը

ՏՀՏ գործատուների միության անդամ դառնալու համար կազմակերպության լիազոր ներկայացուցչի կողմից միության խորհրդին ներկայացվում է գրավոր դիմում, ինչպես նաև միության խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորություն և պետական ռեգիստրի վկայականի պատճեն: Դրանից հետո խորհուրդը կայացնում է որոշումը։

Առաքելությունը 

ՏՀՏԳՄ-ի առաքելությունն է պաշտպանել անդամների շահերը, ակտիվորեն աշխատելով Հայաստանում՝ հիմնել տեղեկատվական էլեկտրոնային հասարակություն, զարգացնել Հայաստանի ՏՀՏ ոլորտը և ՏՀՏ շուկան մասնավորապես՝ բոլոր ջանքերը ուղղելով Հայաստանի դիրքավորմանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիական առաջատար երկիր։

Տեսլականը 

Զարգացնել էլեկտրոնային հասարակությունը Հայաստանում, որտեղ մարդիկ իրազեկված են, զինված են գիտելիքներով և ունեն հատկանշական արժեհամակարգ։