«ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» առցանց դասընթաց | UEICTUEICT
«ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» առցանց դասընթաց

«ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» առցանց դասընթաց

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց

ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացվել է 125 մասնակցի համար նախատեսված 3 ամիս տևողությամբ երկու փուլերից բաղկացած «CyberSecurity» դասընթաց։ Առաջին փուլի դասընթացը բաղկացած է 8 դասից, իսկ երկրորդը ՝ 29 դասից, 3 ժամ տևողությամբ։
Առաջին փուլում մասնակիցները սովորում են

  • նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները
  • նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները
  • նկարագրել թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար
  • պատկերացնել ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում

Երկրորդ փուլում՝

  • նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը
  • նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սօառնալիքների հակազդման միջոցների հետ
  • նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և և ընթացակարգերը
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն,
  • բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար

բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը

Դասընթացները իրականացվում են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Webex» ծրագրային ապահովման միջոցով, շաբաթական 2 անգամ: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար նույնպես օգտագործվում է Webex հարթակը։ Տնային առաջադրանքների ստուգման համար օգտագործվում է Cisco Networking Academy հարթակը։

Ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն։
Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք։

Դասավանդող անձնակազմ

Արթուր Ադունց
Head of Cybersecurity

Արմեն Տիրատուրյան
Head of Information Security

Ասքանազ Չիբուխչյան
Senior System Administrator