Հայաստանի խոշոր համալսարաններում կրթական ծրագրերի արդիականացում

Հայաստանի խոշոր համալսարաններում կրթական ծրագրերի արդիականացում

Ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի համար բարձրակարգ, գործատուների պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստումը։

Համալսարան-գործատու կրթական մոդելի օրինակ կարող է ծառայել Synopsys Armenia ընկերության իրականացրած կրթական ծրագիրը։

Սինոփսիսը մեծ ներդրումներ է իրականացնում միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ և այդ նպատակով համագործակցում է Հայաստանի խոշոր համալսարանների հետ։ Ծրագիրը իրականացնում է Սինոփսիսի Արմենիա Կրթական դեպարտամենտը։ 

Միությունը կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ համագործակցում է Հայաստանի խոշոր համալսարանների հետ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի մանկավարժական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Եվրոպական համալսարան։