
Ծրագրի մասին
Այս նախագիծը իրականացվում է ՏՀՏԳՄ, Սինոփսիս Արմենիա, ՎիվաՍել-ՄՏՍ, Յոինիքոմփ ընկերությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։
Ծրագրի նպատակն է ուշադրություն հրավիրել տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արդյունաբերությանը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական զարգացման առանցքային տարրերից և առաջնահերթ ուղղություններից մեկը։ Նպաստել տեխնիկական ուղղվածությամբ ավագ դպրոցների աշակերտների արդյունավետ մասնագիտական կողմնորոշմանը՝ նրանց ծանոթացնելով ՏՀՏ դերին աշխարհում տեղի ունեցող գիտական և տեխնոլոգիական զարգացումներում:
Պիլոտային ծրագիրը իրենից ներկայացնում է ՏՀՏ առարկաների ներդնումը հանրակրթական դպրոցների ավագ դասարաններում։ Հատուկ ուշադրություն է հատկացվում հայ երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:
Ծրագիրը իր մեջ ներառում է՝
- Ուսումնական պլանի մշակում
- Լսարանների կահավորում (ինտերնետ ցանց, սերվեր, համակարգիչներ, սարքավորումներ)
- Ուսուցիչների վերապատրաստում
Ակնկալվող արդյունքները՝
- Ժամանակակից տեխնոլոգիական կրթություն դպրոցներում
- Զարգացած, մրցունակ, մասնագիտորեն կողմնորոշված աշակերտներ
- Ծրագրի տարածումը Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում մինչև 2025 թվականը:
Այս նախագիծը մեկնարկել է 2015 թվականից և արդեն իրականացվում է Հայաստանի 10 դպրոցներում.
2015-2016
- «Ֆոտոն» վարժարան (Գյումրի),
- «Քվանտ» վարժարան,
- Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց,
- ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց,
- Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
2016-2017
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,
- 198 ավագ դպրոց,
- ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ ավագ դպրոց,
- 105 ավագ դպրոց,
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց