Մարզային կենտրոնների զարգացում | UEICTUEICT
Մարզային կենտրոնների զարգացում

Մարզային կենտրոնների զարգացում

Ծրագրի մասին

Նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ամբողջ Հայաստանում ՏՀՏ գործատուների միությունը 2019 թվականից սկսած ՁԻՀ-ի հետ համատեղ հիմնում է մարզային կենտրոններ: Այս նախաձեռնությունը իրականացվում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, Գյումրիում, ՏՀՏԳՄ, ՁԻՀ-ի, ԻԱ-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի  շրջանակներում:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել մարզային կենտրոններ հետևալ քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գավառ: Հետագայում նախատեսվում է ստեղծել նմանատիպ կենտրոններ բոլոր մարզերում:

Մարզային կենտրոնների նպատակն է համախմբել մարզային ՏՀՏ և հարակից ոլորտի կազմակերպությունները, խթանել համագործակցությունը կազմակերպությունների միջև և նպաստել հարակից ոլորտների արդյունավետության բարձրացմանը ՏՀՏ գործիքակազմի կիրառմամբ:  Մարզային կենտրոնները ՏՀՏ գործատուների միության այլ անդամների հետ միասին կիրականացնեն բազմաթիվ՝ մարզային զարգացմանը նպաստող ծրագրեր և այլ նախաձեռնություններ: Մարզային կենտրոնները ինքնուրույն տիրապետելու են իրենց մարզում անդամավճարներից գոյացած գումարները:

 

Մարզային կենտրոնների ձևավորման հիմնական նպատակներն են.

  • ՏՀՏ ոլորտի ընկերությունների համայնքի ձևավորման ամրապնդում և ակտիվացում
  • ՏՀՏ ոլորտում մարզային ձեռներեցության զարգացում ու նոր կազմակերպությունների ստեղծման խթանում
  • Մարզեր — Երևան միասնական ծրագրերի իրականացում
  • Մարզային կազմակերպությունների ինտեգրումը հայաստանյան և միջազգային շուկաներում:

Միությանը անդամակցելու առավելությունները.

  • Ինտեգրացում հայաստանյան և միջազգային խոշոր ՏՀՏ համայնքին
  • Ներգրավածություն Միության կողմից իրականացվող ծրագրերում
  • Օրենսդրական և իրավական դաշտում շահերի պաշտպանություն
  • Ներգրավածություն կրթական համակարգի բարելավման գործընթացում
  • Փոխշահավետ համագործակցություն Միության անդամների միջև
  • Ներկայացվածություն միջազգային հարթակներում: