Silicon Mountains աշխատաժողով | UEICTUEICT
Silicon Mountains աշխատաժողով

Silicon Mountains աշխատաժողով

Ծրագրի մասին

2019 թվականի, դեկտեմբերի 4-5-ը նախատեսվում է իրականացնել «Silicon Mountains» խորագրով աշխատաժողով և B2B հանդիպումներ, որի շրջանակներում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունները քննարկելու են ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները և դրանց կիրառելիությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Աշխատաժողովը նաև հնարավորություն կնձեռնի ոլորտի առաջատար կազմակերպություններին ներկայացնել իրենց խելացի լուծումները,

քննարկել առաջիկա տարիների մարտահրավերները (Cyber Security, IoT technology, 5G, self-controlled devices, Big Data, Infrastructure security,  Microelectronics, Machine learning, AI, Smart City, Smart Home և այլն):

Աշխատաժողովի պատվավոր հյուրն է և գլխավոր խոսնակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի հաղթող, ռոբոտաշինության կնքահայր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն:

Նախատեսվում են նաև պանելային այլ քննարկումներ հետևյալ թեմաներով՝ արդյունաբերական կիբերանվտանգություն, Խելացի քաղաքներ կամ Իրերի համացանց և այլն:

Այս աշխատաժողովը մեկնարկ է հանդիսանալու ամենամյա միջազգային խոշոր մասնագիտացված համաժողովի, որը առաջին անգամ նախատեսվում է իրականացնել 2020 թվականին։

 

Անցկացման վայր

Մատենադարանի սրահ

Արմենիա Մարիոթ հյուրանոցի սրահ

Մասնակիցների քանակ

180 մարդ

Նախաձեռնող

ՏՀՏ գործատուների միություն

Նախագծի գլխավոր հովանավոր

ՎիվաՍել-ՄՏՍ

Շահառուներ

Ծրագրի շահառուներ են հանդիսանալու խելացի լուծումներ տրամադրող տեղական և արտասահմանյան կազմակերպությունները, տնտեսության բոլոր ճյուղերը և երիտասարդ մասնագետները։

Ներգրաված կողմեր

ՏՀՏԳՄ, ՏՀՏ հանրություն, առաջատար կազմակերպություններ, տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ԲՈՒՀ և երիտասարդ մասնագհետներ/ուսանողներ։