Silicon Mountains համաժողով | UEICTUEICT
Silicon Mountains համաժողով

Silicon Mountains համաժողով

Ծրագրի մասին

«Silicon Mountains» երկօրյա համաժողով է, որը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։ 2019 թվականի, դեկտեմբերի 4-5-ը համաժողովը անցկացվեց Մատենադարանի սրահում:

Այս համաժողովը մեկնարկ հանդիսացավ ամենամյա միջազգային խոշոր մասնագիտացված գագաթնաժողովի, որը առաջին անգամ նախատեսվում է իրականացնել 2020 թվականին։

Համաժողովի կազմակերպիչը ՏՀՏ գործատուների միությունն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Համաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

Համաժողովին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին և լավագույն ուսանողներին ներկայացրեցին և նրանց հետ քննարկեցին առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Տեղի ունեցան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական ինտելեկտ, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

Համաժողովի պատվավոր հյուրը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն էր։

Համաժողովին ելույթ ունեցան հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Microsoft, Cisco, nCipher Security and NXP Semiconductors:

Հաջորդ օրը կայացան B2B հանդիպումները ուղղված ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ: