«Խելացի Լուծումներ» միջհամալսարանական կենտրոն | UEICTUEICT
«Խելացի Լուծումներ»  միջհամալսարանական կենտրոն

«Խելացի Լուծումներ» միջհամալսարանական կենտրոն


Ծրագրի մասին

 

Կենտրոնը ստեղծվում է Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանում և հանդիսանալու է միջհամալսարանական կենտրոն:

Ծրագրի առաջին փուլում՝ 2019 թվականին նախատեսվում է ստեղծել երկու ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարան երեք լաբորատորիաներով՝

—              Արդյունաբերական կիբերանվտանգություն

—              Միկրոէլեկտրոնիկա

—              Իրերի համացանց

Հետագայում նախատեսվում է ընդլայնել կենտրոնի գործունեությունը՝ ավելացնելով լաբորատորիաների քանակը և հասցնելով այն 20-ի, ըստ նոր ուղղությունների:

Կենտրոնը հնարավորություն կտա ՀԱՊՀ-ի ուսանողներին նախագծել և սպասարկել բարդ համակարգերի վրա հիմնված Cybersecurity, Microelectronics, IoT technology, 5G, Smart City, Smart Home, self-controlled devices, Big Data, Infrastructure security, Machine learning, AI, և այլն:

Կենտրոնում ուսուցումը իրականացվելու է մագիստրոսական կրթական ծրագրով:

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր, ինչը հնարավորություն կտա ֆինանսական նոր հոսքեր ապահովել համալսարանի համար:

Կենտրոնի հիմնական նպատակներից է մասնավոր հատվածի և համալսարանի միջև համագործակցության խթանումը և ժամանակակից պահանջներին համապատասխանող որակավորում ունեցող մասնագետների ապահովումը:

Ուսումնական ծրագրերը մշակվելու են ոլորտի առաջատար ընկերություններից ներգրաված մասնագետների կողմից, հաշվի են առնվելու առկա համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրերը և ՀԱՊՀ ներուժը։

Նախատեսվում է, որ դասավանդումը կիրականացնեն Պոլիտեխնիկի դասախոսները, իրենց վերապատրաստումը կիրականացնեն համապատասխան փորձ և սերտիֆիկացում ունեցող մասնագետներ։

Նախագծի մոնիթորինգը, ղեկավարումը և կորդինացումը իրականացվելու է ՏՀՏ գործատուների միության կողմից։

 

Նախագիծը իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները՝

  • Սարքավորումների ձեռքբերում, ցանցային աշխատանքների իրակացում
  • Լաբորատորիայի վերանորոգում
  • Լաբորատորիայի կահավորում
  • Դասընթացների ծրագրերի մշակում
  • Դասախոսների վերապատրաստում
  • Դասախոսների ընտության մրցույթի կազմակերպում, աշխատանքների

ղեկավարում և կորդինացում, տպագրական և խմբագրական աշխատնանքների իրականացում

Գլխավոր հովանավոր

ՎիվաՍել-ՄՏՍ

Նախաձեռնող

ՏՀՏ գործատուների միություն

Շահառուներ

Ծրագրի շահառուներն են հանդիսանալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, դասախոսապրոֆեսորական կազմը և ծրագրում ներգրաված ուսանողները։

Ներգրաված կողմեր

ՏՀՏԳՄ, ՀԱՊՀ, ՎիվաՍել-ՄՏՍ, Յունիքոմփ, Սինոփսիս Արմենիա և ոլորտի առաջատար այլ կազմակերպությունները։