Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտ | UEICTUEICT
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտ

Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտ

Ծրագրի մասին

 

Հայաստանի ՏՀՏ ոլորտի էլ ավելի արագ աճը և զարգացումը ապահովելու համար մեծաքանակ ՏՀՏ մասնագետներից բացի անհրաժեշտ է նաև ապահովել շրջանավարտների պատրաստվածության (employability) համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր մակարդակ:
Լուծման ճանապարհներից մեկը, ամենահաջողվածը՝ հայ-ամերիկյան ՍԻՆՈՓՍԻՍ- Արմենիա ընկերության և ՀԱՊՀ-ի միջև համագործակցությունն էր՝ համատեղ ուսումնական ծրագրի կազմակերպման միջոցով: Կարելի է վստահ նշել, որ ծրագիրը շատ հաջողված է և արդյունավետ: “Մենք չէինք կարողանա այսքան արագ աճել, եթե չլիներ այս դասընթացը” — ասել է ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հ. Մուսայելյանը:

ՍԻՆՈՓՍԻՍ-Արմենիա ընկերության և ՀԱՊՀ-ի համատեղ փորձը հանդիսացել է ՀԱՏԻ-ի ստեղծելու դրդապատճառներից մեկը: Եվ այդ փորձի լայնամասշտաբ կիրառման նպատակով ՀԱՊՀ-ի հենքի վրա առաջարկվում է հիմնել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների նոր ինստիտուտ, որին կմասնակցեն Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններ և մասնագետներ, դասախոսներ, միջազգային բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաև ուասանողներ:
ՀԱՏ ինստիտուտը կհիմնադրվի Պոլիտեխնիկի հենքի վրա/ներսում՝ որպես անկախ, ինստիտուտ, այսինքն՝ ինստիտուտն առաջարկելու է սեփական բակալավրական, մագիստրոսական և հետբուհական ծրագրեր, ինչպես նաև շնորհելու է գիտական աստիճաններ (ներառյալ գիտությունների թեկնածու և դոկտոր — PhD, DSc), ինչին մասնակցություն կունենա նաև համալսարանը:
ՏՀՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ կդառնան ՀԱՏ ինստիտուտի հիմնադիր անդամներ:

ՀԱՏԻ-ի դասընթացները ուսանողներին կընձեռեն կրթություն ստանալու նոր հնարավորություն: Ինստիտուտը կառաջարկի միջազգայնորեն մրցունակ կրթություն, որն ուսանողներին ավարտելուց հետո կապահովի ավելի բարձր վճարվող աշխատանքով, դա իր հերթին թույլ կտա երիտասարդ մասնագետներին պահել երկրում: