U E I C T

Ամփոփվեց «Արհեստական բանականության (AI) գործիքակազմ՝ ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար» թեմայով վերապատրաստման ծրագիրը

«Արհեստական բանականության (AI) գործիքակազմ՝ ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար» վերապատրաստման ծրագիրն ավարտվեց։
Ծրագրի վերջին փուլում մասնակիցներն ամփոփեցին իրենց ձեռք բերած գիտելիքները՝ ներկայացնելով նախագծեր, որոնցում արտացոլված էին AI գործիքների կիրառման գործնական հնարավորությունները կրթական միջավայրում։
 Նախագծերի ներկայացումների ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց գաղափարներով, քննարկեցին կիրառված լուծումները և ստացան արժեքավոր հետադարձ կապ՝ զարգացնելով արհեստական բանականության գործնական կիրառման հմտությունները։
Վերապատրաստումը դարձավ կարևոր քայլ՝ դասավանդողների թվային կարողությունների զարգացման, նորարարական մոտեցումների ներդրման և կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման ուղղությամբ։
Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում։