U E I C T

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի DUAV 2019 ֆորումը

Այս տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող «Արհեստական բանականության և Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Այբ» դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ:

Ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը,  «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ)», «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)»:

Ֆորումի գլխավոր գործընկերներն են Ավրորա Ֆորումը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Ֆորումն իր մեջ ներառում է հետևյալ երեք միջոցառումները՝

Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,

Հեքըթոն. Արհեստական բանականության և անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրմադրված դրամական մրցանակների:

Դպրոցական կրթական հարթակ. դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման  վարպետաց դասեր և ցուցադրական թռիչքներ:

Ֆորումի պաշտոնական կայքը՝ http://duav.org/:

Ֆորումի աշխատանքային լեզուները՝ ռուսերեն և անգլերեն:

Հիմնական միջոցառումների ժամանակացույց՝

  • Ֆորումի բացում – 16 հոկտեմբեր, ժամը 9:30-10:00, ՀԱՊՀ 1-ին մասնաշենքի 1301 նիստերի դահլիճ
  • Ողջույնի հանդիսավոր միջոցառում – 17 հոկտեմբեր, ժամը 9:30-11:15, ՀԱՊՀ 1-ին մասնաշենքի 1301 նիստերի դահլիճում
  • Գիտական կոնֆերանս – 16,17 հոկտեմբեր, ժամը 9:30-17:30, ՀԱՊՀ 1-ին մասնաշենքի 1301 նիստերի դահլիճ
  • Հեքըթոն – 16,17 հոկտեմբեր, ժամը 9:30-17:30, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, Ճեմասրահ
  • Հեքըթոնի մասնակից թիմերի ներկայացումներ – 17 հոկտեմբեր, ժամը 17:00-19:00, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, ճեմասրահ
  • Հեքըթոնի մրցանակների հանձնում – 17 հոկտեմբեր, ժամը 19:00-20:00, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, ճեմասրահ
  • Դպրոցական նախագծերի ցուցահանդես և վարպետաց դասեր – 19 հոկտեմբեր, ժամը 9:30-17:00, «Այբ» դպրոց
  • Դպրոցական նախագծերի ցուցահանդես և վարպետաց դասեր – 20 հոկտեմբեր, ժամը 12:00-17:00, Հանրապետության հրապարակ