Մեկնարկել է «Արհեստական բանականության (AI) գործիքակազմ` ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման ծրագիրը։
Վերապատրաստման մեկնարկի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան UNDP ծրագրերի ղեկավար Կարինե Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ Գայանե Արզումանյան, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը և ՏՀՏ գործատուների միության զարգացման գծով պատասխանատու Լուսինե Թանգյանը։
Մասնակիցները ծանոթանում են արհեստական բանականության հիմնական հասկացություններին, կրթական գործընթացում դրա կիրառման հնարավորություններին, ինչպես նաև գործնականում կիրառում են ԱԲ լուծումներ՝ տարբեր դասավանդման իրավիճակներում դրանց արդյունավետ օգտագործման նպատակով։
Վերապատրաստողները նաև ուսումնասիրում են նաև արդյունավետ փրոմփթների (prompt) կազմման մեթոդները՝ զարգացնելով նորարարական գործիքների կիրառման հմտությունները և դրանց միջոցով կրթական տարբեր խնդիրների լուծման կարողությունները։
Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում:



















