U E I C T

«Արհեստական բանականություն» դասընթաց Հայաստանի ավագ դպրոցներում

2015 թվականից ՀՀ ավագ դպրոցներում ներդրվեց ՏՀՏ առարկաների՝ ՏՏ, Հեռահաղորդակցության հիմունքներ և Միկրոէլեկտրոնիկա, ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 10 ավագ դպրոցներում։ Ծրագիրն իրականացվում է Վիվա-ՄՏՍ, Յունիքոմփ և Սինոփսիս ընկերությունների աջակցությամբ։

Ելնելով COVID-19 պայմանավորված իրավիճակից՝  2020 թվականին Synopsys-ի միջնորդությամբ King Baudouin Foundation United States կողմից ՏՀՏԳՄ-ն ստացվել է դրամաշնորհ, որի նպատակն էր Հայաստանի ավագ դպրոցներում ներդնել «Արհեստական բանականություն» դասընթացը: 2021 թ․ արդեն իսկ մշակվել և ամբողջությամբ թվայնացվել է 10-րդ դասարանի դասընթացը, 2022 թվականին մշակվելու և թվայնացվելու է նաև 11-րդ դասարանի ծրագիրը:

Ուսանողների համար բացահայտելով STEM-ը (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) և տալով նրանց հնարավորություն ուսումնասիրելու STEM-ի հետ կապված կանոնակարգերն ու հասկացությունները, նրանց մոտ կառաջանա դրա նկատմամբ բուռն հետաքրքրություն և STEM ոլորտում աշխատանք գտնելու մեծ ցանկություն։
STEM առարկաների դասավանդումն ավագ դպրոցներում հնարավորություններ է բացում ուսուցիչների և ուսանողների առաջ՝ դառնալու վաղվա օրվա թելադրողն ու շարժիչ ուժը։ Գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառում ամուր կրթական հիմք ունեցող երեխաները շարունակելու են անբաժանելի դեր ունենալ Հայաստանի գլոբալ մրցունակության և տնտեսական կայունության մեջ։

Օրացույց

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031