U E I C T

Արմեն Սարգսյանը այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերությունը և հանդիպել ՏՀՏ համայնքի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնով, զրուցեց ուսանողների հետ և հանդիպեց ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը «Տետրիս» խաղի հիմնադիրներից մեկն է` ներկայացնելով խաղի ստեղծման նախապատմությունը։ «Ես Ձեզանից մեկն եմ», – ասաց Արմե Սարգսյանը ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներին։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իր ներդրումն է ունեցել, որպեսզի ՏՏ ոլորտի արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանում ներկայացված լինելու ցանկություն ունենան: Նա նշեց, որ կա ՏՏ ոլորտն առաջնորդելու խնդիր, որպեսզի լինի որակյալ կրթություն, որպեսզի հնարավոր լինի տասնապատկել հաջողությունները: Մուսայելյանի խոսքով` դրա համար անհրաժեշտ հնարավորությունն ու ռեսուրսները Հայաստանն ունի: