Ապրիլի 14-ին տեղի ունեցավ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ թեմայով աշխատաժողովը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Enterprise Incubator Foundation (EIF)/ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IT REPORTS-ի հետ միասին։
Աշխատաժողովի նպատակն էր ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացնել հարկային արտոնությունների և պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև պատասխանել նրանց հուզող հարցերին։
Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ITReports-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ Նիկողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) իրավաբան Արամ Խաչատրյանը։
ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ նման աշխատաժողովների կազմակերպումը կլինի շարունակական, որպեսզի ավելի մեծ թվով ընկերություններ մասնակցեն և բարձրաձայնեն իրենց հետարքրող հարցերն ու առաջարկները։









