U E I C T

Երևանի N105 դպրոցի աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորեցին Յունիքոմփ ընկերությունում

Սեպտեմբերի 1-ը Երևանի N105 դպրոցի 10 և 11 դասարանի աշակերտները դիմավորեցին Յունիքոմփ ընկերությունում: Շրջելով ընկերության գրասենյակով երեխաները ծանոթացան ընկերության գործունեությանը և զրուցելով առաջատար մասնագետների հետ ծանոթացան  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի բովանդակությանն ու նպատակին և ստացան պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին:

Դպրոցը՝ Հայաստանի 10 ավագ դպրոցների ցանկում է, որտեղ իրականացվում է ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը Յունիքոմփ, Սինոփսիս և ՎիվաՍել ընկերությունների կողմից:

Գործատուների և ուսուցիչների համագործակցության արդյունքում, աշակերտները ստանում են հիմնարար ՏՀՏ կրթություն, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության մեջ:

ՏՀՏ-ն հանդիսանալով գերակա ճյուղ, ոլորտում որակյալ կադրերի անհրաժեշտությունը շարունակում է մնալ խնդիր: Սա է, որ կարևոր է դարձնում ՏՀՏ առարկաների ուսուցումը անմիջապես դպրոցից:

ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ, ով կորդինացնում է այս ծրագիրը, այս հանդիպումները լինելու են շարունակական: Բոլոր տաս դպրոցի աշակերտները կայցելեն ծրագիրը իրականացնող ընկերությունները, որտեղ իրենց համար կազմակերպվելու են բաց դասեր: