U E I C T

Երևանում կայացավ Digital UAV Forum 2019

Ս. թ. հոկտեմբերի 16-20 Հայաստանում անցկացվեց  «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» խորագրով միջազգային ֆորումը։

Քառօրյա  ֆորումն անցկացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  և «ԱՅԲ» դպրոցում, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան), «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության ու  Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպչական աջակցությամբ:  Ֆորումի գլխավոր գործընկերներն են «Ավրորա» Ֆորումը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սամարայի համալսարանը և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը:

Միջազգային ֆորումի մասնակիցներին ողջունեցին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը,  ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի Անօդաչու թռչող սարքերի կենտրոնի տնօրեն Դ. Պոնյուկովը,  Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի  ռեկտոր Միխայիլ  Պողոսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը,  «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանը, ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնի  գիտական ղեկավար  Օլեգ Գասպարյանը:

«Digital UAV Forum 2019»-ի շրջանակում տեղի ունեցած 36-ժամ տևողությամբ հեքըթոնին մասնակցեցին 12 թիմ Հայաստանից և Ռուսաստանից: Արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են դրամական մրցանակներով:

Digital UAV Forum 2019-ի դպրոցական սեկցիան անցկացվում էր «Այբ» դպրոցում։ 10-ը կրթական հաստատություններ՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուիտց մինև Էջմիածնի ու ԹՈՒՄՈ-ի սաները, ներկայացրեցին իրենց ռոբոտաշինական աշխատանքները, տարատեսակ խելացի սարքերն ու դրոները։ «Բաց խոսափող»-ի մոտ մասնակիցները ներկայացրեցին իրենց նախագծերը։ Տեղի ունեցավ նաև ԱԹՍ-ի հավաքման դասընթաց և դրոնների ցուցադրական թռիչք: