U E I C T

Զարգացման հնարավորություններ Շիրակի մարզի ընկերությունների համար

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՏՀՏ գործատուների միության Շիրակի մարզային կենտրոնի անդրանիկ միջոցառումը Գյումրիում։ Այս միջոցառումով Միության առաջին մարզկենտրոնը արձանագրեց իր գործունեությունը:

Հանդիպման նպատակն էր մարզային ընկերություններին ներկայացնել զարգացման  հնարավորությունները և դրանցից օգտվելու ձևաչափը։

Մասնակից, փոքր և միջին բիզնեսի շուրջ 50 ներկայացուցիչների հետ հանդիպման էին եկել միության գործընկերները՝ ՎԶԵԲ-ը և ՓՄՁ ԶԱԿ-ը, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից առաջարկվող հնարավորությունները բիզնեսի զարգացման համար։

Հանդիպմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետը: Իր ողջույնի խոսքում նա բարձր գնահատեց Միության այս նախաձեռնությունը, կարևորելով համագործակցության այս ձևաչափը:

Հանդիպման ավարտից հետո ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը հանդիպեց ՏՀՏԳՄ Շիրակի մարզային կենտրոնի անդամակցությամբ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Միության տնօրենը պատասխանեց հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին: Քննարկվեցին միությանն անդամակցելու պայմանները, տեսլականը և առաջիկա անելիքները։