U E I C T

Կայացավ «Էմոցիոնալ ինտելեկտի գործիքներ․ ինչպես կառավարել էմոցիաները» թեմային նվիրված հանդիպումը

ՏՀՏ գործատուների միության հերթական հանդիպումը նվիրված էր «Էմոցիոնալ ինտելեկտի գործիքներ․ ինչպես կառավարել էմոցիաները» թեմային։

Ժամանակակից աշխատավայրում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև սեփական և շրջապատի զգացմունքները հասկանալու, կառավարելու և արդյունավետ համագործակցություն կառուցելու կարողությամբ։

Հանդիպման ընթացքում MAdvisory Accounting ընկերության ներկայացուցիչ Գոհար Դավթյանը մասնակիցներին ներկայացրեց էմոցիոնալ ինտելեկտի կիրառական գործիքներ և մեթոդներ, որոնք օգնում են

🔹 զարգացնել ինքնագիտակցությունն ու էմոցիոնալ ճկունությունը,
🔹 արդյունավետ կառավարել սթրեսային իրավիճակները,
🔹 բարելավել հաղորդակցությունն ու թիմային համագործակցությունը,
🔹 ամրապնդել առաջնորդական հմտություններն ու մասնագիտական ներուժը։

Խոսնակ՝ Գոհար Դավթյան
Բիզնես թրեյներ, գործադիր քոուչ, Yale համալսարանի էմոցիոնալ ինտելեկտի դասախոս, «Հանգստության ճարտարապետությունը» բեսթսելլերի հեղինակ։

Շնորհակալություն ենք հայտնում Գոհար Դավթյանին՝ արժեքավոր փորձով և գիտելիքով կիսվելու համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր քննարկումների համար։

Մինչ նոր հանդիպումներ՝ Միության նախաձեռնությունների շրջանակում