U E I C T

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի կազմակերպման համար դրամաշնորհ

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ապրիլի 7–ին ստեղծվել է դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը :

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ երկու  կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական ծրագրերի տնօրեն Վազգեն Մելիքյանը և Հայլինք ու Ինտելլկորս ընկերությունների փոխտնօրեն Արմեն Հայրապետյանը:

Դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապեության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: