
Մայիսի 16-17 Երևանում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» թվային հմտությունների տարածաշրջանային ցանցի 6-րդ աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Բելառուսից և Լատվիայից:
EU4Digital-ի նպատակն է տարածել Եվրոպական Միության թվային միասնական շուկայի առավելությունները Արևելյան գործընկեր երկրներում՝ ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացմանը տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի բարելավման և գործարարությանն աջակցելու համար Բելառուսում, Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում: