U E I C T

Կայացավ Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը

Հունիսի 7–ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունենցավ Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ-ի կողմից կազմակերպած Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին Տեխնովացիա Հայաստան 2018 ծրագրի ավելի քան 300 մասնակիցներ 9 մարզերից ու Երևանից:

Հաղթող թիմերը ներկայացրել էին հավելվածներ, որ վերաբերում էին համայքներում զբոսաշրջության զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերենի ուսուցմանը, երիտասարդների ժամանակավոր աշխատանքով ապահովմանը և այլն: Դպրոցականները նաև ստեղծել էին բջջային հավելված, որն աուտիզմ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղորդակցվելու մարդկանց հետ։  Հաղթող թիմերին մրցանակները տրամադրել էին ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ, Զիգզագ  ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

ՏՀՏ Գործատուների միությունը սեպտեմբերին թիմերի համար կկազմակերպի շրջայցեր ՏՀՏ Գործատուների միության անդամ  ՏՀՏ կազմակերպություններ, ինչպես նաև կկազմակերպվեն վարպետության դասեր:

Տեխնովացիա Հայաստան 2018 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Տեխնովացիա Հայաստան 2018 մրցույթին աջակցում և հովանավորում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը,  Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ, Զիգզագ  ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: