U E I C T

«Կիբերանվտանգություն» դասընթացի շրջանավարտները ստացան ավարտական հավաստագրեր

Մարտի 17-ին «Խելացի լուծումների կենտրոնում» 110 մասնակցի հանձնեցինք «Կիբերանվտանգություն» դասընթացի ավարտական վկայականները։

ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ ՓԲԸ ընկերության աջակցության շնորհիվ դիմորդները սովորեցին ամբողջությամբ անվճար և ձեռք բերեցին ժամանակակից գիտելիքներ՝ միջազգային ճանաչում և ՏՀՏ ոլորտում բարձր վարկանիշ ունեցող Cisco Networking Academy-ի հարթակի միջոցով։

Դասընթացը դասավանդեցին Հայաստանում միջազգային սերտիֆիկացում ունեցող մասնագետները։

Ծրագիրն իրականացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից։