U E I C T

Կին առաջնորդների ակումբի աշխատաժողովը՝ անձնական բրենդի թեմայով

Անձնական բրենդ․ առաջնորդության և մասնագիտական ազդեցության կարևոր բաղադրիչը։

Կին առաջնորդների ակումբի այս աշխատաժողովը նվիրված էր անձնական բրենդի ձևավորմանն ու զարգացմանը՝ որպես մասնագիտական ինքնության, վստահության և ազդեցության ամրապնդման կարևոր գործիքի։

Fabula Strategic Communications-ի հիմնադիր և տնօրեն Հրաչուհի Միրզոյանը մասնակիցների հետ ակտիվ քննարկեց անձնական բրենդի կառուցման սկզբունքները, սեփական արժեքների ու ուժեղ կողմերի բացահայտման և դրանք արդյունավետ ներկայացնելու կարևորությունը։

Կին առաջնորդների ակումբը շարունակում է ստեղծել միջավայր, որտեղ գիտելիքի փոխանակումը, մասնագիտական կապերն ու փոխադարձ աջակցությունը նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը և նոր հնարավորությունների բացահայտմանը։