U E I C T

Կստորագրվի մտադրությունների հուշագիր ՏՀՏ գործատուների միության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև

ՏՀՏ գործատուների միության անդամ ընկերությունները հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին ՏՀՏ ուղղությամբ մասնագիտական կրթության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը։

Նախարարին ներկայացվեց անցած տարվանից ավագ դպրոցներում մեծ հաջողությամբ իրականացվող պիլոտային ծրագիրը, ըստ որի միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցույթունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են որոշ դպրոցներում պարտադիր առարկա։ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց. «Այս ծրագիրը իրականացվել է արդեն հինգ դպրոցում, մեծ հետաքրքրություն և ակտիվություն առաջացնելով թե աշակերտների, թե ուսուցիչների մոտ, արձանագրելով բարձր արդյունքներ։ Այժմ նախատեսում ենք ծրագրում ներգրավված դպրոցների քանակը ավելացնել ևս տասով»։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական՝ ՏՀՏ ոլորտի և կրթական համակարգի հետադարձ կապն ապահովելու նպատակով, ինչպես նաև ուղղորդել Միության և ԿԳ նախարարության համատեղ ջանքերը կրթության ոլորտի օրենսդրության բարելավման, ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։ Նշվեց ՏՀՏ ոլորտի համար ուժեղ ԲՈՒՀ-ական կրթության կարևորությունը: Կողմերը համաձայնեցին կազմակերպել համատեղ «ՏՀՏ կրթություն» կոնֆերանս, որը կնպաստի գործատու-կրթություն կապերի ամրապնդմանը, Հայաստանում ժամանակակից կրթության կայացմանը։

Այս ամենի շուրջ ՏՀՏ գործատուների միությունը և ԿԳ նախարարությունը կստորագրեն մտադրությունների հուշագիր։

Օրացույց

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031