U E I C T

Համաշխարհային բջջային կոնգրես 2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցել է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնցից մեկը ՏՀՏ գործատուների միության անդամ Text’n Pay Me ընկերությունն է։

Ցուցահանդեսին ներկա էին նաև Միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և բիզնեսի զարգացման տնօրեն Լուսինե Թանգյանը։ Հաշվի առնելով ցուցահանդեսի ոլորտային կարևորությունը` Միությունը ՏՏ համայնքի կողքին էր։