
«Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ ՀԿ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» (այսուհետ՝ Հարթակ) ստեղծման աշխատաժողով։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Հարթակի ստեղծման նպատակը, հիմնական նշանակությունը և գործառույթները, քննարկվեց տեխնիկական բնութագրի նախնական տարբերակը, հավաքագրվեց Հայաստանում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները՝ դրանց պաշտպանությանն ուղղված պետական մեխանիզմների քարտեզագրելու և համապատասխան առաջարկներ մշակելու համար։
Աշխատաժողովին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, աշխատանքի իրավունքների խնդիրների հետ առնչվող հասարակական կազմակերպություններից և այլ կառույցներից։