
Հոկտեմբերի 24-ին կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 38 ներկայացուցիչ՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ուրուգվայից:
«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։
2006թ. Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ ոգեւորում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում եւ մասնակից երկրներում: