
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հանդիպեց Silicon Mountains համաժողովի գլխավոր խոսնակ, Պետական մրցանակաբաշխության (Global IT Award) 2019 թվականի դափնեկիր, ճապոնայի գիտնական Տակեո Կանադեի հետ: Հանդիպմանը մասնակցեցին Մրցանակաբաշխության կոմիտեի ներկայացուցիչները, Silicon Mountains համաժողովի կազմակերպիչները, Ճապոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ճապոնական համագործակցության խորացման հեռանկարները:
Դեսպանը հայտնեց իր երախտագիտությունը՝ երկրորդ անգամ մրցանակաբաշխության դափնեկիր ճապոնացի գիտնական ընտրելու կապակցությամբ: