
Նոյեմբերի 9-ին «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպումը ԱԶԿ-ի, Կիրակի զարգացման հիմնադրամի և ԵՄ ծրագրի ղեկավար Բրունո Մոնտարիոլի հետ։
Հանդիպման ժամանակ զրուցեցինք համատեղ գործունեության և ԵՄ ծրագրի շրջանակներում ստեղծվող նոր հարթակի նախնական տարբերակի մասին։ Բացի այդ վերանայվեցին ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը, գալիք միջոցառումների ցանկը և քննարկվեցին առաջնահերթ խնդիրները։