U E I C T

Հանդիպում Չինաստանի ժողովրդավարական հանրապետության ինժիներական ակադեմիայի պատվիրակության հետ

Հունիսի 26-ին Սինոփսիս Արմենիա ընկերության գրասենյակում ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչները հանդիպել էին Չինաստանի ժողովրդավարական հանրապետության ինժեներական ակադեմիայի պատվիրակության, ակադեմիայի փոխնախագահ՝ Դինգ Վենհուայի ղեկավարությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել էր Սինոփսիս ընկերության գործունեությունը Հայաստանում, կրթական դեպարտամենտը, ՏՀՏ ոլորտը։

Չինական կողմը ներկայացրել էր արհեստական բանականության ոլորտում Չինաստանում իրականացվող աշխատանքները։ Միության ներկայացուցիչները առաջարկեցին ստեղծել միասնական հարթակ՝ ինժեներական և դասախոսական կազմի համագործակցությունը խորացնելու նպատակով։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն սերտացնել համագործակցությունը կրթական ոլորտում։