
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՏՀՏ գործատուների միություն և իր գոծընկեր «Արմավիրի Զարգացման Կենտրոն» և «Կիրակի» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կստեղծվի աշխատանքային իրավունքների վերահսկման նորարարական առցանց հարթակ։ Սույն թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որտեղ քննարկվեցին հարթակի ստորև նշված հիմնական գործառույթները․
- E-hlib համակարգ։ Այս համակարգը թույլ կտա բարելավել Տեսչական մարմնի ներքին կարողություններն ու հստակ հաշվառում իրականացնել այն տնտեսվարողների մասին, ում նկատմամբ կատարվում է վերահսկողություն ։
- Ռիսկերի հաշվարկման հաշվիչ: Հաշվիչը թույլ կտա Տեսչական մարմնին իր մոտ առկա, ինչպես նաև այլ պետական մարմիններից հավաքագրված տվյալների մուտքագրումով ավտոմատ դուրս բերել այն տնտեսավարողների ցանկը,որոնք կհամարվեն բարձր, միջին և ցածր ռիսկային, որով կկազմվի ամեն հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը։
- Աշխատանքային տիպային պայմանագրերի ներդրում։ Այս պահին քննարկվում է ներդնել միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Կողմերը պայմանավորվեցին Տեսչական մարմնի մասնագետների հետ ստեղծել տիպային պայմանագրեր առավել խնդրահարույց ոլորտների համար և տեղադրել կայքում, որը կօգնի թե գործատուներին, թե աշխատողներին, ովքեր կարող են ստուգել՝ իրենց հետ կնքված պայմանագրերում առկա են արդյոք այն նվազագույն կետերը, որը պահանջում է օրենսդրությունը։
Առաջարկվող ՏՀՏ լուծումները տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար և հասանելի կլինի ինչպես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների, այնպես էլ հանրության շրջանում։
Առցանց հարթակի մեկանարկը նախատեսվում է 2022 թականին․ և հասանելի կլինի տեսչական մարմնի կայքում։
