
Ս.թ. նոյեմբերի 17-ին կայացել է տրանսպորտի, կապի և ՏՏ հարցերով զբաղվող Հանրային խորհրդում նոր ձևավորված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։
Առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։
Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։
Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ հարթակ։
ՏՀՏ գործատուների միությունը սրտանց շնորհավորում է պարոն Բալդրյանին, այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: