
Ս.թ․ հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունենալու Հայաստանում Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը:
Միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խթանել կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններում` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, մեծ տվյալների մշակում, և այլն:
Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 300 մասնակիցներ՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներից: Ավելի քան 35 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները կներկայացնեն ցուցահանդեսային հատվածում:
Միջոցառման գործընկերն է ՏՀՏ գործատուների միությունը։