
Նոյեմբերի 12-ին Մատենադարանում տեղի ունեցավ Silicon Mountains 2021 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի մամուլի ասուլիսը, որին ներկա էին միջոցառման գործընկերները` «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ինչպես նաև «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան:
Մամուլի ասուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի Silicon Mountains Tech Summit 2021-ը տեղի կունենա նոյեմբերի 19։