Մեկնարկել է «Նորարար Հայաստան» աշխատաժողովը, որին մասնակցել են` ՏՀՏ գործատուների միության նախագահը, գործադիր տնօրենը և խորհրդի անդամները:
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է երկու թեմատիկ պանելային քննարկում։
«Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը,
Ինժեներական ասոցացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Պանելային քննարկումը վարել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» Հայաստանի Արտաքին հարաբերությունների գծով կառավարիչ Վիկորիա Պողոսյանը:



