Նոյեմբերի 14-ին առաջին անգամ ՏՀՏ գործատուների միությունը կազմակերպեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը՝Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակներում։
Նեղ մասնագիտական ֆորումը հյուրընկալել էր ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանից բարձր մակարդակի մասնագետներ և միկրոէլեկտրոնիկայի ընկերությունների ղեկավարներ, ովքեր խոսեցին միկրոէլեկտրոնիկայի այնպիսի ուղղությունների և զարգացման միտումների մասին, ինչպիսիք են.
Թվային IC դիզայն և թեստավորում։
Անալոգային և խառը ազդանշանային չիպերի նախագծում և փորձարկում:
Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիաներ:
EDA-ի մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ:



















