U E I C T

Միության նոր անդամների ներկայացման հերթական միջոցառում

Մեր համայնքը շարունակում է աճել։

Կայացավ Միության նոր անդամների ներկայացման հերթական միջոցառումը, որի ընթացքում ծանոթացանք Lua CRM, It Spark, Finpath, Gruvi. ai, Logycore և Armcybersport ընկերություններին։
Միջոցառման շրջանակում ընկերությունները ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ կիսվելով փորձով, նորարարական մոտեցումներով և ոլորտում ունեցած ձեռքբերումներով:
Միջոցառմանը ներկա էին նաև Միության անդամներն ու Խորհրդի ներկայացուցիչները՝ նոր գործընկերների հետ ծանոթանալու, կապեր հաստատելու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Վստահ ենք, որ այս գործընկերությունները կնպաստեն նոր կապերի ձևավորմանը և համատեղ նախագծերի իրականացմանը։