Նոր անդամների ներկայացման միջոցառման ընթացքում MAdvisory, Adobe Armenia, Datamotus և RedKite ընկերությունները Միության անդամներին և գործընկերներին ներկայացրեցին իրենց գործունեությունն ու տեխնոլոգիական լուծումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև միջազգային համագործակցության և նորարարական լուծումների հնարավորություններին․ Յանա Տերտերյանը՝ Հայաստանում Կանադայի դեսպանության Առևտրային հարաբերությունների հանձնակատարը, ներկայացրեց Web Summit Vancouver-ին մասնակցության հնարավորությունները, իսկ ImID-ի պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավագյանը ներկայացրեց imID Sign թվային ստորագրության լուծումը։
Նման հանդիպումները կարևոր հարթակ են նոր կապերի, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների ձևավորման համար։






















