U E I C T

Միջոցառում՝ նվիրված Միության անդամներին

Հուլիսի 27-ին կազմակերպել էինք միջոցառում`  նվիրված Միության անդամներին և ընկերներին, որի նպատակն էր ստեղծել ազատ և ջերմ մթնոլորտ ընկերների հետ շփման և նոր կապերի ձևավորման համար:
Միջոցառման ժամանակ ներկայացրեցինք նաև մեր գործունեությունը և իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Upstart կրթական հարթակը՝ ստեղծված բիզնեսի թվայնացման համար,հոկտեմբերին նախատեսվող Silicon Mountains 2023 գագաթնաժողովը, ՀՀ ավագ դպրոցների համար թվայնացված «Արհեստական բանականության» դասընթացները, ինչպես նաև ՀԱՊՀ֊ում գտնվող Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարար պրն․ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ պրն․ Դավիթ  Սահակյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար պրն․ Վահան Քերոբյանը։