Ծրագրի ներդրումը նախաձեռնել է ՏՀՏ գործատուների միությունը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ, որը պատվիրակված է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների տնօրենները և մասնագետները, ԿԳՄՍ ՄԿՈւ վարչության պետ Գայանե Արզումանյանը, GIZ ծրագրի ղեկավար Սվենյա Վայրաուխը, ՏՀՏ գործատուների միություն գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց ֆոկուս խումբ քննարկում, որի նպատակն էր վերհանել ՄԿՈւ հաստատությունների առաջարկները Արհեստական բանականություն ծրագրի ներդրման մասով:




















