
Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ, պարգևատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների՝ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ և անհատներ: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ:
«ՀՀ ՏՀՏ ոլորտի առաջատար» անվանակարգում, «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել Յունիքոմփ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի:
«Տարվա առաջնորդ՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում, «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ.-ին։ Պալատի առաքելությունը լայն իմաստով տնտեսական աճն է, գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցումը: