U E I C T

Նոր անդամների ներկայացման միջոցառում

Բարի գալուստ Միության մեծ ընտանիք․ մեր համայնքը շարունակում է ընդլայնվել։

Նոր անդամների ներկայացման միջոցառման ընթացքում Advanced Technologies Group, Mediamonitoring.am, Loyal Advisory, SatisfAI և TEST4NET ընկերությունները ներկայացրեցին իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու առաջարկվող լուծումները։

Մասնակիցները քննարկեցին նաև համագործակցության հնարավորությունները՝ հիմք ստեղծելով նոր գործարար կապերի և համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։

Ուրախ ենք ողջունել մեր նոր անդամներին և շարունակել զարգացնել համայնքը, որտեղ մասնագիտական կապերն ու համագործակցությունը նոր հնարավորություններ են բացում բոլորիս համար։