U E I C T

Նոր հեռանկարներ կրթության ոլորտում․ ՏՀՏ գործատուների միությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Ս․թ․ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԿԳ նախարարությունը և ՏՀՏ գործատուների միությունը, կարևորելով ՏՀՏ ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերական ուղղույուններից մեկը, կնքեցին Փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի հիմնական նպատակն է մասնավոր-պետություն համագործակցությամբ խթանել ՏՀՏ գործիքների լայնածավալ կիրառումը կրթության գործընթացի մեջ, նպաստել մասնագիտական կրթության բարելավմանը, համապատասխանեցնելով այն գործատուների պահանջներին և միջազգային չափանիշներին։

Հուշագրի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարարությունը ՏՀՏ գործատուների միության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կկազմակերպեն ՏՀՏ-կրթություն կոնֆերանսը, որտեղ մեկ հարթակում կքննարկվեն կրթություն-արդյունաբերություն արդյունավետ փոխգործության հնարավորությունները և առկա խնդիրները։

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչանը մասնավորապես նշեց․«Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը, որը հեռու է պոպուլիզմից, հեռու է կարճ էֆեկտներից, միտված է իսկապես Հայաստանում ամուր կրթական բազայի ձևավորմանը: Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի և նույնիսկ այս հուշագրին լրացնող շատ աշխատանքային ծրագրեր կմշակվեն»։

«Հայաստանը, լինելով և կերտելով գիտելիքահենք տնտեսություն, չի կարող շրջանցել կրթական բարեփոխումների ծրագրերը:  Մենք կողմ ենք ֆունդամենտալ, բարձրակարգ կրթությանը, և մեր բոլոր քայլերը ուղղած են լինելու դրան: Վստահ եմ, որ այդ քայլերը ժամանակի ընթացքում կբերեն շատ մեծ փոփոխությունների նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում, քանի որ գործատուների համար ամենակարևորը գիտակ, պրոֆեսիոնալ կադրերն են», – նշեց ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

Օրացույց

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031