U E I C T

«Ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերները» պանելային քննարկում

𝐑𝐈𝐒𝐄 𝐅𝐨𝐫𝐮𝐦 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ի շրջանակում անցկացված «Ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերները» պանելային քննարկման ընթացքում ոլորտի փորձագետները քննարկեցին Հայաստանի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, տեղական արտադրության խթանման հնարավորություններն ու միջազգային համագործակցության կարևորությունը։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ ռազմարդյունաբերության կայուն զարգացումը հնարավոր է միայն գիտելիքի, առաջադեմ տեխնոլոգիաների և մարդկային կապիտալի արդյունավետ համադրման միջոցով՝ ապահովելով երկարաժամկետ և մրցունակ արդյունքներ:
Մասնակիցները նաև կարևորեցին պետական և մասնավոր հատվածների համագործակցության խորացումը՝ որպես ոլորտի արագ և արդյունավետ զարգացման առանցքային նախապայման։
Մոդերատոր՝ Լեոնիդ Ներսիսյան՝ Ավագ խորհրդական, APRI Armenia
Խոսնակներ՝ Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan՝ Նախարար, ՀՀ ԲՏԱ նախարարություն
Արամ Ջիվանյան՝ Նախագահ, Ռազմարդյունաբերության կոմիտե, ՀՀ ԲՏԱ նախարարություն
Դավիթ Գալոյան՝ Հիմնադիր տնօրեն, Դավարո ՍՊԸ
Ադամ Կաբլանեան՝ Ձեռնարկատեր, նորարար, վենչուրային կապիտալիստ և բարերար
Գեղամ Վարդանյան՝ Հիմնադիր և գլխավոր տնօրեն, ԱՏԳ
Վարդան Ջհանյան՝ Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ԶՊՄԿ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ