U E I C T

Սինոփսիս, ՎիվաՍել և Յունիքոմփ ընկերությունները կարևորում են ՏՀՏ կրթության զարգացումը Հայաստանում

Սեպտեմբերի 1-ին ընդառաչ ՏՀՏ գործատուների միությունը հանդիպում էր կազմակերպել Պիլոտային ծրագրում ընդգրկված 10 ավագ դպրոցների տնօրենների, ուսուցիչների և ծրագիրը իրականացնող՝ Սինոփսիս, ՎիվաՍել և Յունիքոմփ ընկերությունների հետ:

Հանդիսանալով գերակա ճյուղ, ՏՀՏ ոլորտում որակյալ կադրերի անհրաժեշտությունը շարունակում է մնալ խնդիր: Սա է, որ կարևոր է դարձնում ՏՀՏ առարկաների ուսուցումը անմիջապես դպրոցից:

Գործատուների և ուսուցիչների համագործակցության արդյունքում, աշակերտները ստանում են հիմնարար ՏՀՏ կրթություն, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության մեջ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց դարձնել այսպիսի հանդիպումները պարբերական, ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն առաջացող խնդիրները և աշակերտների համար կազմակերպել այցեր ՏՀՏ կազմակերպություններ՝ գործունեությանը և ոլորտին ծանոթանալու համար: