U E I C T

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների ազգային կոալիցիայի ձևավորման մասին հուշագիր

ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ, ՀՀ ԿԳ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ԻՏՁՄ-ն  և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստորագրեցին մտադրությունների հուշագիր Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների ազգային կոալիցիայի ձևավորման մասին։

2015 թվականին Լյուքսեմբուրգում կայացած «Թվային տնտեսություն» խորագրով Արևլյան գործընկերության նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է Թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիր, որի դրույթները ուղղված են համախմբելու ԵՄ և Արևլյան գործընկերության անդամ-երկրների համատեղ ջանքերը՝ թվային տնտեսության ոլորտում փոխգործակցության ապահովման նապատակով։

Այս նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 28-ին ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ, ՀՀ ԿԳ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ԻՏՁՄ-ն և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստորագրեցին մտադրությունների հուշագիր Հայաստանի Հանրապետությունում թվային հմտությունների ազգային կոալիցիայի ձևավորման մասին։