
Հայաստանում արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Տեխնովացիա Հայաստան աղջիկների միջազգային մրցույթը: ՏՀՏ գործատուների միությունը առաջին իսկ օրվանից ցուցաբերել է իր աջակցությունը այդ մրցույթին:
2017թ-ին Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այս ծրագրին և Արագածոտնի մարզի Կարբիի դպրոցի “Մեկ քայլ առաջ” թիմը հաղթող ճանաչվեց միջազգային մրցույթի կրթություն անվանակարգում իր “Հայերեն ժեստերի լեզուն” հավելվածով, մեկնեց Սան Ֆրանցիսկո, որտեղ արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք`”ժողովրդի ընտրություն” մրցանակին:
Այս տարի կրկին անգամ անցկացվում է Տեխնովացիա Հայաստան մրցույթը: Միությունը կազմակերպեց առաջին վարպետության դասը աղջիկների համար:
Հետաքրքիր փորձ, անկեղծ զրույցներ և անփոխարինելի խորհուրդներ ՏՀՏ գործատուների միության անդամ, #Synopsys Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանից, #EIF – ի մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյան Եղոյանից, #ONEX ընկերության համահիմնադիր Հարություն Աբրահամյանից և #UEICT տնօրեն Էդուարդ Մուսայելյանից:
Մասնակցեցին Երևանի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի դպրոցներից տասնյակ աշակերտուհիների թիմեր:
Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագրին գրանցվել են 420 մասնակիցներ և մասնակցության հայտ են ներկայացրել արդեն 77 թիմեր: Գրանցումը դեռևս շարունակվում է և կավարտվի մարտի 20-ին: