Կին առաջնորդների ակումբի երկրորդ հանդիպումը նվիրված էր մենթորական կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանն ու մասնագիտական նպատակների շուրջ երկխոսությանը։
Հանդիպման ընթացքում անցկացվեց մենթոր-մենթի զույգերի ձևավորման ինտերակտիվ սեսիա, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց նպատակներն ու ակնկալիքները։ Օրակարգում էր նաև ՏՀՏ ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թեմայով տեղեկատվական հանդիպումը։
Ակումբը շարունակում է ձևավորել միջավայր, որտեղ գիտելիքի փոխանցումը, փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ այս հանդիպումն իմաստալից և ոգեշնչող դարձնելու համար։ Առջևում նոր ծանոթություններ, համատեղ նախաձեռնություններ և զարգացման հնարավորություններ են։











































