
ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամների հետ ՏՀՏ բնագավառում հայ-չինական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։
ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության դեսպանը շեշտել է իր պատրաստակամությունը ապագայում ևս ակտիվ դերակատարություն ունենալ ՏՀՏ ոլորտում հայ-չինական կապերի ամրապնդման գործում: